ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուզում է Սիրիայի արևելքում թողնել 200 մարդուց բաղկացած զորակազմ, հայտնել է The New York Times թերթը: Խոսքը հատուկ նշանակության զորքերի մասին է: Նրանք կմասնակցեին ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, «կարգելափակեին ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ: Ամերիկացի զինվորականները կօգնեին քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ: Ամերիկյան այդ ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանում: ԱՄՆ պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Թրամփը քանիցս փոխել է իր պլանները Սիրիայի նկատմամբ: